23/08/2022
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի, Մակերևութային ջրերի մոնիթորինգի, Հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի ծառայությունների աշխատակիցները «Շրջակա միջավայրի համար արևելյան գործընկերության երկրներում․ Ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում, Դեբեդ գետի ավազանում հերթական անգամ իրականացնում են օգոստոսի 22-ին մեկնարկած հիդրոմորֆոլոգիական, հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի աշխատանքները՝ գնահատելու համար գետերի էկոլոգիական վիճակը։
Կատարվում են դաշտային հետազոտություններ, վերցվում են ջրի նմուշներ` հետագա ֆիզիկաքիմիական և կենսաբանական հետազոտություններ իրականացնելու համար: