AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակը օգոստոսի 14-15-ին

15/08/2022

Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունով պայմանավորված մթնոլորտային օդի աղտոտվածությւնը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում:
Շենգավիթ համայնքում (Արշակունյաց 135/10) գտնվող ստացիոնար դիտակայանի տվյալների համաձայն օգոստոսի 14-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 10:00 ընկած սահմաններում կայանի շրջակայքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ3:
Կենտրոն համայնքում (Կրկեսի մոտ, Ագաթանգեղոս և Լուսավորիչ փողոցների խաչմերուկ) գտնվող ստացիոնար դիտակայանի տվյալների համաձայն օգոստոսի 14-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 10:00 ընկած սահմաններում կայանի շրջակայքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ՝ կազմելով 0.215 մգ/մ3, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ՝ կազմելով 0.043 մգ/մ3:

Արշակունյաց պողոտայում առկա են նաև 3 դիտակետ, որտեղ որոշված ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաները բերված են ստորև աղյուսակի տեսքով, կից ներկայացվում է նաև դիտակետերի տեղադրության քարտեզը:

Աղյուսակ. Դիտակետերում ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունը 14.08.2022

Նշված 3 դիտակետերում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցում է համապատասխան ՍԹԿ-ն 1.5-1.6 անգամ