AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 1-7-ը.(2022թ․)

08/08/2022

Սևանա լճի մակարդակը օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.63մ (07.08.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20սմ-ով։
Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 15.302մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից օգոստոսի 7-ը ներառյալ՝ 99.115մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 7-ը ներառյալ՝ 150.288մլն. մ³: