27/06/2022
Սևանա լճի մակարդակը հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.75մ (26.06.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 32 սմ-ով։
Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.915մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հունիսի 26-ը ներառյալ՝ 33.114մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.128մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հունիսի 26-ը ներառյալ՝ 142.224մլն. մ³: