20/06/2022
Սևանա լճի մակարդակը հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.77մ (19.06.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 34սմ-ով։
Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 10.461մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հունիսի 19-ը ներառյալ՝ 20.199մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 4.966մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հունիսի 19-ը ներառյալ՝ 139.096մլն. մ³: