AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ ՄԱՅԻՍԻ 23-29

01/06/2022

Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները: 
Հովտային շրջաններում կատարվել են պտղատուների, աշնանացան ցորենի, բանջարանոցային մշակաբույսերի, ծխախոտի դաշտերի, խաղողի այգիների հերթական սնուցող ոռոգումներ, պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ։ 
Հովտային շրջաններում կատարվել է առվուտի առաջին խոտհունձ, առանձին շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է, տեղ-տեղ դիտվել է կաթնային հասունացում, նախալեռնային շրջաններում՝ հասկակալել է, լեռնային շրջաններում առաջացել են հանգուցային արմատները, գարնանացան գարին թփակալել է։ 
Եղանակային պայմանները լեռնային և որոշ նախալեռնային շրջաններում նպաստավոր չեն եղել դաշտային աշխատանքներն իրականացնելու համար։ Հաճախակի դիտված տեղումները, առանձին շրջաններում դիտված կարկուտը՝ որոշ չափով վնաս է հասցրել մշակաբույսերին։