AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել «ՀԱՊՀ» քոլեջի ուսանողները

13/05/2022

Մայիսի 10-ին և 13-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» քոլեջի՝ «Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները:
Այցելության ընթացքում նրանք ծանոթացան մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի, ինչպես նաև սարքերի աշխատանքի սկզբունքներին:
ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է համագործակցել և ընդունել տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրանտներին՝ իր նպաստը բերելով ուսանողների մասնագիտական կարողությունների աճմանը: