AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Երկրի օրը՝ Երևանի բուսաբանական այգում

25/04/2022

Ապրիլի 22-ին բուսաբանական այգում կայացավ բնասիրական փառատոն՝ նվիրված Երկրի օրվան։
Միջոցառմանը մասնակցեցին Երևան քաղաքի դպրոցների էկո-ակումբների անդամներ, այլ դպրոցների աշակերտներ, հետաքրքրված քաղաքացիներ։
Միջոցառման ընթացքում եղան հետաքրքիր ցուցահանդեսներ, բանախոսություններ, խաղեր, վարպետության դասեր։ Փառատոնի մասնակիցներին փոխանցվեցին թափոնների վերամշակման, հին իրերի վերօգտագործման, դրանցից նոր իրեր ստանալու հմտություններ։
էկոհամակարգային ծառայություններին նվիրված տեղեկատվական խաղ անցկացրեց նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը՝ զուգահեռաբար մասնակիցներին ծանոթացնելով էկոհամակարգային ծառայությունների տեսակներին և նշանակությանը։
Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ընկալեցին և մասնակցություն ցուցաբերեցին տեղեկատվական-ուսուցողական խաղին։
Երկրի օրը բուսաբանական այգում անցավ բարձր տրամադրությամբ, ամենակարևորը՝ բնապահպանական մոտիվացնող միջավայրում։