AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կայացավ (UFZ) հայ-գերմանական «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» (SEVAMOD2) ծրագրի աշխատանքային հանդիպումը

11/04/2022

Մարտի 28-ից ապրիլի 1-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մագդենբուրգ քաղաքում գտնվող Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնում կայացավ (UFZ) հայ-գերմանական «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» (SEVAMOD2) ծրագրի աշխատանքային հանդիպումը ծրագրի ղեկավար, UFZ Լճերի հետազոտության կենտրոնի ղեկավար դոկտոր Կարստեն Ռինկեի, ծրագրի համակարգող դոկտոր Մարտին Շուլթցի, GlobeWQ ծրագրի համակարգող դոկտոր Քրիստիան Շմիդտի և հայաստանյան գործընկեր կազմակերպությունների՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և ԳԱԱ էկոլոգոնոոսֆերայի հետազոտությունների կենտրոնի մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին SEVAMOD2 հետազոտական ծրագրի շրջանակներում ծրագրի թիմ կազմակերպությունների կողմից իրականացված գիտահետազոտական աշխատանքների ընթացիկ արդյունքները, Սևանա լճի վերաբերյալ հրապարակված գիտական հոդվածները և արդյունքները,և հետագա քայլերը և ծրագրի շարունակության հնարավորությունները։
Մ․ Շուլթցը գործնականորեն ծանոթացրեց լճերի և ջրամբարների ջրի որակի հետազոտությունների ավտոմատ համակարգի՝ բուոսի աշխատանքային սկզբունքներին և հնարավորություններին, և տեղի ունեցավ Սևանա լճում ջրի որակի ավտոմատ համակարգի կիրառելիության հարցերի քննարկում, GlobeWQ ծրագրի համակարգող Քրիստիան Շմիդտը զեկույցներով ներկայացրեցին ինչպես ծրագրի շրջանակում իրականացված և իրականացվելիք աշխատանքները, այնպես էլ իրականացված հետազոտությունների արդյունքները
Ներկայացվեց Սևանա լճի համար մշակվող mHM հիդրոլոգիական մոդելը:
Դոկտոր Կ․ Ռինկեն ծանոթացրեց UFZ-ի լաբորատոր գիտահետազոտական կարողություններին, սարքավորումներին, այդ թվում նաև տարբեր մեթոդներով քլորոֆիլ ալֆայի որոշման մեթոդներին՝ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում մեթոդի ներդրման և կարողությունների զարգացման նպատակով։
Մ․ Շուլթցի ղեկավարությամբ շրջայց կատարվեց դեպի Հարց լեռներում գտնվող Ռապբոդե ջրամբարի համակարգ, որը UFZ-ի հիմնական հետազոտական տարածքն է, ծանոթացրեց գետի հոսքի չափման կայանի աշխատանքներին (Հեսելֆելդե), ավտոմատ կայանի և ավտոմատ գործիքների աշխատանքներին։