AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց Գերմանիայի օդերևութաբանական ծառայության (DWD)

08/04/2022

Ապրիլի 1-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի գլխավորությամբ, այցելեց Գերմանիայի օդերևութաբանական ծառայության (DWD) Լինդենբերգի Ռիչարդ Ասմանի անվան օդերևութաբանական դիտակայան։
Լինդենբերգի օդերևութաբանական դիտակայանի ղեկավար դոկտոր Ֆրանց Հ․ Բերգերը ջերմորեն ողջունեց «ՀՄԿ» թիմին, ապա ծանոթացրեց դիտակայանի գործունեությանը և պատրաստակամություն հայտնեց հետագայում համագործակցել «ՀՄԿ»-ի հետ։
«ՀՄԿ» թիմը տեղում ուսումնասիրեց Լինդենբերգի օդերևութաբանական դիտակայանի (MOL) գործունեությանը, ծանոթացավ որոշ գործիքների և սարքավորումների, ինչպես նաև աերոլոգիական ռադիոզոնդարկման ընթացքին։
Ավելի քան 100 տարի Լինդենբերգի օդերևութաբանական դիտակայանը (MOL) հիմնականում կենտրոնացած է մթնոլորտի ուղղահայաց պրոֆիլավորման վրա:
Դիտակայանի գործառույթի համառոտ բնութագիրը․

  • Դիտակայանը հանդիսանում է Գերմանական օդերևութաբանական ծառայության (DWD) կլիմայական բազային կայան:
  • Իրականացնում է աերոլոգիական դիտարկումներ՝ վեցժամյա պարբերականությամբ:
  • Հանդիսանում է ՀՕԿ-ի Կլիմայական դիտարկումների գլոբալ համակարգի ստանդարտ/չափանիշային աերոլոգիական ցանցի առաջատար կենտրոն;
  • Աջակցում է ՀՕԿ-ի բազմաթիվ ծրագրերին՝ Կլիմայական դիտարկումների գլոբալ համակարգի /GCOS/ և Կլիմայական հետազոտությունների համաշխարհային ծրագրի /WCRP/ շրջանակում։

Լինդենբերգի օդերևութաբանական դիտակայանի (MOL) հետազոտական աշխատանքների ուղղվածությունը․

  • Հեռահար զոնդավորման ժամանակակից մեթոդների մշակում և գործառնական գնահատում:
  • Ռադիոզոնդի չափումների որակի համապարփակ բնութագրում:
  • Մթնոլորտի սահմանային շերտի և ճառագայթման գործընթացի ուսումնասիրություններ։

Այս ոլորտներում իրականացված գործառնական չափումները համապարփակ տվյալներ են ապահովում մթնոլորտի գործընթացների և ֆիզիկական վիճակի բնութագրման համար։
Գործընթացահենք դիտակումների Լինդենբերգի առաջատար կենտրոնում իրականցվում են այնպիսի մասնագիտական ներհատուկ գործունեություններ, որոնք նպաստում են մթնոլորտային ֆիզիկական գործընթացների՝ չափումների վրա հիմնված համապարփակ և մանրակրկիտ նկարագրմանն ու քանակական բնութագրերի արտածմանը՝ ներառյալ չափման անորոշությունների քանակականացումը։ Սա հնարավոր է դառնում դիտակայանում օպերատիվ ձևով կիրառվող հեռահար զոնդավորման և տեղում չափման տարատեսակ տեխնիկայի միջև հաստատված սիներգիայի արդյունքում։ Հիմնականում ուշադրության կենտրոնում են աերոզոլ-ամպ-ճառագայթային, ինչպես նաև սահմանային շերտերի և տուրբուլենտության պրոցեսները։