AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՇՄՆ  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հիդրոօդերևութաբանական գործիքների և տեխնիկական միջոցների սպասարկման ծառայության չափիչ և տեխնիկական միջոցների համակարգման և վերանորոգման բաժնի գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք

24/03/2022

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 150000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

  Պարտականություններ՝

•    Կատարում է Ծառայության պետի և Բաժնի պետի կողմից հանձնարարված աշխատանքները ժամանակին, պատշաճ և որակով.
•    Իրականացնում է համակարգչային տեխնիկայի տեղադրման, վերանորոգման և սպասարկման աշխատանքներ․
•    Կազմակերպության ներքին համակարգչային ցանցի կարգաբերում և սպասսարկում, ցանցային անվտանգության գործիքների կարռավարում, ցանցային միացությունների և ցանցի աշխատանքի արտադրողականության խնդիրների բացահայտում, կարգավորում
•    Ցանցային սարքավորումների տեղադրում, կարգաբերում և սպասարկում, ցանցային ծրագրերի տեղադրում, կարգաբերում և թարմեցում
•    Ապահովում է սարքերի և  սարքավորումների, համակարգչային տեխնիկայի  անխափան աշխատանքը․
•    Սահմանված կարգով մասնակցում է սարքերի և սարքավորումների ստուգաճշտման  աշխատանքներին․
•    Սահմանված կարգով եզրակացություն է տալիս հիդրոօդերևութաբանական գործիքների, տեխնիկական միջոցների, համակարգչային տեխնիկայի դուրս գրման  համար․
•    Իրականացնում է Կազմակերպության ստորաբաժանումների համակարգչային տեխնիկային անհրաժեշտ ծրագրային փաթեթների տեղադրում և սպասարկում․
•    Աջակցում է կազմակերպության ստորաբաժանումների համակարգչային տեխնիկան անհրաժեշտ ծրագրային փաթեթներով ապահովելու ուղղությամբ․
•    Իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ․
•    իրականացնում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ աշխատանքներ։
 

  Սահմանված պահանջներ՝

•    Բարձրագույն տեխնիկական կրթություն և առնվազն չորս տարվա համակարգչային սարքերի և սարքավորումների տեղադրման, վերանորոգման և սպասարկման ոլորտի աշխատանքային ստաժ.
•     Համակարգչային տեխնիկայի հետ աշխատելու հմտություն, համացանցի ծառայությունից օգտվելու կարողություն.
•    Հիդրոօդերևութաբանական գործիքների և տեխնիկական միջոցների աշխատանքի վերաբերյալ իմացություն․
•    Windows, Windows Server, MAC OS և Linux համակարգերի օգտագործման հմտություններ, TCP/IT ցանցերի սպասարկման գծով մասնագիտական գիտելիքներ, վեբ-հավելվածների իմացություն.
•    Բաժնի գործունեությանը վերաբերող անհրաժեշտ օրենքների, Կազմակերպության կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
•    հայերեն լեզվի անթերի տիրապետում, ռուսերենին՝ ազատ, ցանկալի է նաև մեկ այլ օտար լեզվի իմացություն:

  Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հիդրոօդերևութաբանական գործիքների և տեխնիկական միջոցների սպասարկման ծառայության չափիչ և տեխնիկական միջոցների համակարգման և վերանորոգման բաժնի գլխավոր մասնագետ» ։

  Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 1, ժամը 18:00: