AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մարտի 21-ին՝ ՀՀ-ում անտառագետի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում «BirdLinks Հայաստան» ՀԿ-ի տնօրեն Կ. Աղաբաբյանի հետ

22/03/2022

Հանդպիմանը մասնակցում էին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ. Ազիզյանը, տնօրենի տեղակալ Ա. Ավագյանը։
Հանդիպման ընթացքում ՀՀ ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ–ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանը ներկայացրեց կենսաբազմազանության մոնիթորինգի ոլորտում ՊՈԱԿ–ի գործառույթները, նորաստեղծ Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կարիքները։ «BirdLinks Հայաստան» ՀԿ-ի տնօրեն Կ. Աղաբաբյանը ներկայացրեց իր կողմից ղեկավարվող կազմակերպության գործունեությունն ու կենսաբազմազանության մոնիթորինգի ոլորտում փորձը։
Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք փոխգործակցության լայն դաշտ կարող են ստեղծել։
Հանդիպման ավարտին ՀՀ ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ–ի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանի) և «BirdLinks Հայաստան» ՀԿ-ի (ի դեմս տնօրեն Կարեն Աղաբաբյանի) միջև կնքվեց Համագործակցության հուշագիր:
Սույն հուշագրով ամրագրվեց կողմերի համագործակցության հիմնական ուղղությունը՝ Հայաստանում կենսաբազմազանության մոնիթորինգի մշակումն ու ներդրումը, որի հիմնական բաղադրիչներն են՝
.կենսաբազմազանության մոնիթորինգի նպատակների և խնդիրների որոշում,
.կենսաբազմազանության մոնիթորինգի առավել օպտիմալ մոտեցումների և մեթոդների որոշում,
.Հայաստանի կենսաբազմազանության տվյալների միասնական բազայի մշակում,
.կենսաբազմազանության մոնիթորինգի նպատակներին և խնդիրներին համապատասխանող արտադրանքի ձևաչափերի որոշում,
.կենսաբազմազանության մոնիթորինգի նպատակների և խնդիրների համապատասխան կենսաբազմազանության մոնիթորինգի և կանոնավոր արտադրանքների ձևավորման համար անձնակազմի կարողությունների զարգացում։