AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 2022

22/03/2022

Կարգախոս՝ «ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐ. «ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՎ»
1993 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր: Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձևը երկրներին առաջարկում է այդ օրն անցկացնել միջոցառումներ, նվիրված ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը, և յուրաքանչյուր տարի միջոցառումը նվիրել որևէ կոնկրետ թեմայի: Ջրի համաշխարհային օրը համակարգվում է ՄԱԿ-ի ՋՈՒՐ կառույցի կողմից, կառավարությունների և գործընկերների հետ համագործակցությամբ:
Ջրի համաշխարհային օրը նվիրված է այն գործողություններին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել, ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար։ 
Մարտի 22-ը բացառիկ հնարավորություն է հիշեցնել մարդկությանը շրջակա միջավայրի և հասարակության զարգացման համար, ջրային ռեսուրսների կարևորության մասին: Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է որևէ հրատապ խնդրի:
2022 թվականին Ջրի համաշխարհային օրվա թեման է՝ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐ, իսկ կարգախոսը «ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՎ»։ 
2022 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման՝- ստորերկրյա ջրերն են: Միջոցառման կենտրոնական ուղերձը.
Ստորերկրյա ջրերը մարդու աչքի համար անտեսանելի են, սակայն դրանց ազդեցությունը նկատելի է ամենուր.
Տեսադաշտից հեռու, մեր ոտքերի տակ ստորերկրյա ջրերը հանդիսանում են թաքնված հարստություն: 
Աշխարհի ամենաչոր հատվածներում ստորերկրյա ջրերը տեղի բնակչության համար հանդիսանում են ջրի միակ աղբյուրը։
Գրեթե բոլոր հեղուկ քաղցրահամ ջուրը աշխարհում ստորերկրյա ջրերն են, որոնք ապահովում են խմելու ջրի, գյուղատնտեսության, արդյունաբերության և էկոհամակարգերի ջրամատակարարումը։
Շատ շրջաններում մարդկային գործունեությունը հանգեցնում է ստորերկրյա ջրերի գերօգտագործման և աղտոտման։ 
Ստորերկրյա ջրերը վճռորոշ դեր են խաղում կլիմայի փոփոխության  հարմարվելու գործում։
Մենք պետք է աշխատենք փոխհամաձայնեցված, որպեսզի կարողանանք արդյունավետ կառավարել այս արժեքավոր ռեսուրսը։
Ստորերկրյա ջրերը կարող են մեր աչքից հեռու լինել, բայց մենք չպետք է մոռանաք դրա մասին։


Ի՞նչ է ստորերկրյա ջուրը:
Ստորերկրյա ջրերը դրանք ջրային ռեսուրսներ են՝ ստորգետնյա ջրատար հորիզոններում։ 
Ստորերկրյա ջրերից սնվում են աղբյուրները, գետերը, լճերը, ճահճապատ տարածքները, ինչպես նաև ներթափանցում են դեպի օվկիանոսներ։ Գրունտային ջրերը հիմնականում համալրվում են ի հաշիվ մթնոլորտային տեղումների հող ներթափանցելու շնորհիվ։

Ինչու ե՞ն ստորերկրյա ջրերը կարևոր։
Աշխարհի գրեթե բոլոր հեղուկ քաղցրահամ ջրերը ստորերկրյա ջրերն են: Կյանքը անհնար կլիներ առանց ստորերկրյա ջրերի։ Աշխարհի չոր շրջանների մեծ մասը ամբողջությամբ կախված է ստորերկրյա ջրերից։ 
Ստորերկրյա ջրերի չափից շատ շահագործումը կարող է հանգեցնել հողի անկայունության և նստեցման, իսկ ափամերձ շրջաններում՝ մինչև ծովի ջրի ներթափանցումը ստորգետնյա հորիզոններ։

Ինչու՞ պետք է հոգ տանենք ստորերկրյա ջրերի մասին
Շատ տարածքներում ստորերկրյա ջրերի գերօգտագործում է նկատվում, երբ ջրատար հորիզոններում ջրային ռեսուրսների ծախսը գերազանցում է  մթնոլորտային տեղումների ներհոսքի ծավալները։ Ի վերջո, շարունակական գերօգտագործումը հանգեցնում է ռեսուրսների սպառմանը։
Շատ տարածքներում ստորերկրյա ջրերը աղտոտված են, և դրանց մաքրման գործընթացը երկար և աշխատատար գործընթաց է։
Սա մեծացնում է ստորերկրյա ջրերի վերամշակման ծախսերը և երբեմն նույնիսկ խոչընդոտում դրանց օգտագործմանը։
Ստորերկրյա ջրերի ուսումնասիրությունը, պաշտպանությունը և խելամիտ օգտագործումը առանցքային են լինելու ստորերկրյա ջրերի ուսումնասիրության, պաշտպանության, կլիմայի փոփոխությանը հարմարվելու և աճող բնակչության կարիքները բավարարելու համար։

Ի՞նչ գործողություններ կարող ենք ձեռնարկել ստորերկրյա ջրերի հետ կապված
Ստորերկրյա ջրերը միշտ էլ չափազանց կարևոր են եղել, բայց այս փաստը միշտ չէ, որ եղել է լիովին ճանաչված: Մենք պետք է պաշտպանենք ստորերկրյա ջրերը աղտոտումից և խելամիտ օգտագործեք դրանք՝ պահպանելով հավասարակշռություն մարդկանց կարիքների և բնության միջև: Ստորերկրյա ջրերի կենսական դերը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էկոհամակարգեր և կլիմայի  փոփոխության հարմարվողականություն՝ պետք է արտացոլվի կայուն զարգացման քաղաքականության մեջ։ 

2022 թվականի Ջրի համաշխարհային օրվա միջոցառման հիմնական ուղերձները.
•    Ստորերկրյա ջրերն անտեսանելի են մարդու աչքի համար, սակայն դրա ազդեցությունը տեսանելի է ամենուր։
•    Աշխարհի գրեթե ամբողջ հեղուկ քաղցրահամ ջուրը ստորերկրյա ջրերն են, որոնք ապահովում են խմելու ջրի ռեսուրսները, գյուղատնտեսության, արդյունաբերության ջրամատակարարումը և էկոհամակարգերի կենսագործնեությունը։
•    Մեր գործունեությունը հողի մակերեսի վրա կարող է ազդեցություն ունենալ ստորգետնյա էկոհամակարգի վրա: Մենք պետք է մակերևույթին կիրառենք միայն անվնաս, կենսաքայքայվող արտադրանք և հնարավորինս արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները։
•    Ստորերկրյա ջրերը սահմաններ չեն ճանաչում: Մենք պետք է աշխատենք փոխհամաձայնեցված՝ կառավարելու համար անդրսահմանային ստորերկրյա ջրային ռեսուրսները։
•    Մենք չենք կարող կառավարել այն, ինչը չենք չափում։ Անհրաժեշտ է կատարել ստորերկրյա ջրերի մանրամասն ուսումնասիրություն, վերլուծություն և մոնիտորինգ իրականացնել:
•    Ստորերկրյա ջրերը կարևոր դեր կունենան հարմարվելու կլիմայի փոփոխության գործընթացում 
•    Մենք պետք է պահպանենք և ուսումնասիրենք ստորերկրյա ջրերը՝ պահպանելով հավասարակշռություն մարդկանց կարիքների և բնության միջև։
Ստորերկրյա ջրերի ակնհայտ ազդեցությունը
Սննդամթերքի անտեսանելի բաղադրիչ
Բնակչության աճը, արագ ուրբանիզացիան և տնտեսական զարգացումը՝ սրանք այն
գործոններն են, որոնք մեծացնում են էներգիայի, պարենամթերքի և ջրի ծախսը։ Աշխարհի քաղցրահամ ջրային ռեսուրսների ամենամեծ սպառողը գյուղատնտեսությունն է, մինչդեռ էներգիայի ավելի քան մեկ  քառորդը ամբողջ աշխարհում ծախսվում է սննդամթերքի արտադրության և մատակարարման վրա: Որպեսզի կերակրեն աշխարհի բնակչությանը, որի թիվը մինչև 2050 թվականը կհասնի 9 միլիարդ մարդու, պետք է ավելացնել սննդի արտադրությունը 60%։
Ոռոգման համար օգտագործվող ամբողջ ջրի մոտ 40 տոկոսը ստացվում է ջրատար 
հորիզոններից։ Հատկապես սակավաջուր երկրներում՝ ապահովելով էժան էներգիա, 
ստորերկրյա ջրերի գերօգտագործումը գյուղատնտեսության ոռոգման համար կարող է հանգեցնել ստորերկրյա ջրային ռեսուրսների սպառման և նվազեցնել ջրի որակը՝ նկատի ունենալով նաև պոտենցիալ լուրջ հետևանքները նրանց համար, ովքեր ներկայումս կախված են ստորերկրյա ջրերից: Բացի այդ, պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսության մեջ լուրջ վտանգ է ստորերկրյա ջրերի որակի համար. օրինակ, նիտրատները ստորերկրյա ջրերի ամենաշատ տարածված աղտոտող նյութերն են ամբողջ աշխարհում:  Որպեսզի խուսափեն ստորերկրյա ջրերի գերօգտագործումից, անհրաժեշտ է հետևողական քաղաքականություն տնտեսության, հողօգտագործման և ոռոգման բնագավառում. 

Ռեսուրս, որը սահմաններ չի ճանաչում
Աշխարհի խոշոր ջրատար հորիզոնների մեծ մասը հատում է միջազգային սահմանները։ Աշխարհում հայտնաբերված են 468 անդրսահմանային ջրատարներ, ինչը նշանակում է, որ երկրների ճնշող մեծամանությունը ունի ընդհանուր ստորերկրյա ջրային ռեսուրսներ։
Աշխարհի ութից վեց ամենամեծ ջրատար հորիզոնները, որոնք գտնվում են ճնշման տակ անդրսահմանային են։ Այս ջրատար հորիզոններից մի քանիսի պաշարները չվերականգնվող են, ինչպիսիք են Նուբիայի և Հյուսիս-արևմտյան Սահարայի ջրատար հորիզոնները։
Վերջին 20 տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել անդրսահմանային ջրատարների ելակետային ցուցանիշների գնահատման հարցում։ Այնուամենայնիվ ջրատարները կիսող երկրների միջև համագործակցություն օրինակներ հազվադեպ են: Աշխարհում գործում են 200-ից ավելի համաձայնագրեր գետերի և լճերի վերաբերյալ, որոնք ենթակա են համատեղ օգտագործման, դրանցից միայն մի քանիսն են ներառում կոնկրետ դրույթներ ստորերկրյա ջրերի վերաբերյալ։ 
Ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման աճելուն զուգընթաց ամբողջ աշխարհում անդրսահմանային ստորերկրյա ջրերի շուրջ նպատակաուղղված համագործակցությունը դառնում է ավելի ակնհայտ և հրատապ։

Սահմանափակ պահուստներ
Ստորերկրյա ջրերի օգտագործումը սահմանափակվում է ջրի որակի որոշակի չափանիշներով և դրա ջրառի բարձր արժեքով (խորը ջրատար հորիզոններից): Բացի այդ, ստորերկրյա ջրերը միշտ չէ, որ հասանելի են այն վայրերում, որտեղ մարդու կարիքը ջրի նկատմամբ ամենամեծն է։
Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն աշխարհում ունի ջրի ամենացածր ցուցանիշը մեկ շնչի հաշվով, մինչդեռ կանխատեսվում է, որ մինչեւ 2050թ ստորերկրյա ջրերի օգտագործումը տարածաշրջանում կավելանա 30 տոկոսով:

Ստորերկրյա ջրերի որակը և աղտոտումը
Ստորերկրյա ջրերի որակի համար հնարավոր սպառնալիքները հանդիսանում են բնական աղտոտվածություն, աղտոտում հողօգտագործումից և մարդու գործունեությունից: 
Երկու ամենատարածված բնական աղտոտիչները հանդիսանում են մկնդեղը և ֆտորիդը․ 
Ստորերկրյա ջրերի աղտոտումից բնական ծագում ունեցող մկնդեղը ազդում է միլիոնավոր մարդկանց վրա բոլոր մայրցամաքներում: Ուստի անհրաժեշտ է պարբերաբար գնահատել և վերահսկել ստորերկրյա ջրերի որակը։
Մարդածին աղտոտումը ներառում է ինտենսիվ գյուղատնտեսությունը, ուրբանիզացիան, բնակչության աճը և կլիմայի փոփոխությունը: 
Օրինակ ամբողջ Աֆրիկայում ստորերկրյա ջրերի որակի վրա ազդում են վատ սանիտարական ենթակառուցվածքները և գյուղատնտեսական գործունեությունը, ինչը հանգեցնում է բարձր մակարդակի նիտրատային և մանրէաբանական աղտոտվածության։
Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում նիտրատներն ու թունաքիմիկատները մեծ վտանգ են ներկայացնում ստորերկրյա ջրերի որակի համար։ Գյուղատնտեսական աղտոտվածության պատճառով Եվրամիության ստորերկրյա ջրային ավազանի 20 տոկոսը գերազանցում է ԵՄ ստանդարտներով սահմանված ջրի լավ որակի նորմերը։

Ստորերկրյա ջրերը և Կայուն զարգացման նպատակները.
Ստորերկրյա ջրերի արդյունավետ կառավարումը կարևոր է նաև Կայուն զարգացման նպատակներ (ԿԶՆ) 2030 թվական օրակարգի առումով։ 
169 ԿԶՆ խնդիրներից 53-ը կապված են ստորերկրյա ջրերի հետ: 
Օրինակ՝ ԿԶՆ առաջադրանք 2.4-ը կայուն սննդի արտադրության և գյուղատնտեսության կայուն պրակտիկայի վերաբերյալ՝ կախված է ստորերկրյա ջրերի առկայությունից:
Ստորերկրյա ջրերի արդյունավետ կառավարումն անհրաժեշտ է ԿԶՆ 6.6 նպատակակետին հասնելու ջրի հետ կապված էկոհամակարգերի պաշտպանության և վերականգնման, ինչպես և ԿԶՆ 15.1 քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի և դրանց ծառայությունների պահպանման համար։

2009 թվականից սկսած ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն իր ակտիվ մասնակցությունն է ունենում Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին, թողարկելով համապատասխան տեղեկագրեր, բուկլետներ նվիրված այդ տարվա կարգախոսին, կազմակերպում ասուլիսներ ապահովելով որոշում կայացնողներին, շահագրգիռ կողմերին և հանրությանը ջրային ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվությամբ, քանի որ ջրային ռեսուրսների քանակական և որակական մոնիտորինգը, դրանց վերաբերյալ կանխատեսումները հանդիսանում է «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթներից մեկը:
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ առաջարկվել է որոշման նախագիծ՝ «ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի №936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», որն ընդունվել է և ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի №86-Ն որոշմամբ մարտի 22-ը մեր երկրում նշվում է որպես ջրաբանի օր։