AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի և օդերևութաբանի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ոլորտի վերաբերյալ հա

21/03/2022

Առաջին բաց դասն անցկացվեց մարտի 17-ին Երևանի Գուրգեն Մահարու անվան համար 176 հիմնական դպրոցի սաների համար, որին ներկա էր նաև մանկավարժական կազմը։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյանը ներկայացրեց Կազմակերպության կառուցվածքն ու ՀՀ-ում եղանակի կանխատեսման գործընթացը՝ սկսած օդերևութաբանական կայանների գործունեությունից ու դիտարկումների իրականացումից մինչև տվյալների ստացում և վերլուծություն, ստացված տեղեկատվության տարածում բնակչության տարբեր շերտերի շրջանակներում։
Անկաշկանդ մթնոլորտում երեխաներն իրենց հետաքրքրող հարցերը հղեցին Ս․ Հայրապետյանին՝ հարստացնելով իրենց գիտելիքները մթնոլորտի, եղանակի և դրա կանխատեսման, օդերևութաբանական տվյալների ստացման վերաբերյալ։