AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մարտի 16-ին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն այցելել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ և հանդիպում ունեցել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ

18/03/2022

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն իր ողջյունի խոսքում կարևորել է ՊՈԱԿ-ի դերն ու նշանակությունը շրջակա միջավայրի պահպանության, պետության և տնտեսության կայուն զարգացման հարցերում, ընդգծել է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներին համապատասխան հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքների տվյալների, կանխատեսումների և ծառայությունների տրամադրման կարևորությունը:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը ներկայացրել է 2021 թվականի գործունեության արդյունքները, հիմնական ձեռքբերումներն և առկա խնդիրները:
Քննարկվել են տեղեկատվական նոր տեխնոլոգիաների և ծրագրերի կիրարկմամբ անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման, տեղեկատվության հավաքագրման, կանխատեսումների համակարգի բարելավման հարցերը։
Արձանագրվել է, որ կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած տարբեր վարչական հասցեներում գտնվող ստորաբաժանումներին մեկ շենքում տեղակայման, օդերևութաբանական, հիդրոլոգիական մթնոլորտային օդի որակի և ստորեկրյա ջրերի դիտակայանների տեխնիկական արդիականացման, լաբորատորիայի շարունակական վերազինման և հավատարմագրման հետ կապված հարցեր:
Քննարկվել են ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարները՝ կարևորելով գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման ոլորտում փոխգործակցային կապերի հաստատումը և զարգացումը, տարբեր դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածությունն այդ թվում Կլիմայի կանաչ հիմնադրամի, Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի և այլ ծրագրերում:
Կարևորվել է «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի անձնակազմի մասշտաբային՝ բոլոր մակարդակներն ընդգրկող (ղեկավարներ, ինժեներական և տեխնիկական կազմ) ուսուցանման, կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման, երիտասարդ հեռանկարային մասնագետների արտերկրի համալսարաններ, ակադեմիաներ և քոլեջներ գործուղման հարցերը:
Ափոփելով խորհրդակցությունը՝ տիկին Մազմանյանը մի շարք հանձնարարականներ է տվել և ներկայացրել առաջարկություններ՝ համակարգի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման նպատակով:

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում

22/09/2023

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ լաբորատոր դասընթաց

18/09/2023

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

18/09/2023

Սեպտեմբերի 4-6-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP «Ռազմավարությունների և վերանայում» աշխատանքային խմբի 61-րդ նիստը

13/09/2023

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ

13/09/2023