AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մարտի 16-ին օնլայն հարթակում կայացավ «Ընտրված մշակաբույսերի վրա ազդող կլիմայական ռիսկերն ու սցենարները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով հետազոտության արդյունքների վավերացման աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Գերմանական խնայողական բանկերի միջազգային հա

18/03/2022

Աշխատաժողովին մասնակցում էին ոլորտում երկար տարիների փորձ ունեցող փորձագետներ, գյուղատնտեսներ, ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ժամանակ իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK) հայաստանյան գրասենյակի ղեկավար Էրիկ Բյոտտխեր և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի անունից՝ տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը։ Կառույցների ներկայացուցիչները կարևորեցին սկսված նախագիծը և շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։
Հանդիպումը և օնլայն հարթակում խմբային քննարկումները վարեցին Լայբնիցի անվան անցումային տնտեսությունների գյուղատնտեսական զարգացման ինստիտուտի (IAMO) Դոկտոր Ֆլորիան Շիերհորնը և Մաքս Հոֆմանը։ Նրանք ներկայացրին նախագծի շրջանակում ընտրված և ուսումնասիրված Հայաստանի համար տնտեսապես կարևոր 12 թիրախային մշակաբույսերը (ցորեն, գարի, եգիպտացորեն, վարունգ, լոլիկ, կարտոֆիլ, խնձոր, սերկևիլ, տանձ, ծիրան, դեղձ և բալ): Ներկայացվեց նաև կլիմայի փոփոխության և եղանակային ծայրահեղ իրադարձությունների պատմական ազդեցությունը ընտրված մշակաբույսերի բերքատվության վրա և շարունակվող կլիմայական փոփոխության պայմաններում դրանց բերքատվության ցուցանիշների փոփոխման հետագա միտումները:
Կարևոր է նշել, որ աշխատանքի արդյունքները պետք է հիմք հանդիսանան ռիսկերի կառավարման գործիքի ստեղծման համար, ինչը կօգնի հայաստանյան գյուղատնտեսներին/ֆերմերներին զարգացնել հարմարվողականության ներուժը կլիմայի փոփոխության նկատմամբ:
Հայաստանում ընտրված մշակաբույսերի վրա հարատև կլիմայական ռիսկերի պատմական և կանխատեսվող ազդեցությունների մոդելավորման գործընթացի շրջանակում համագործակցում են Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը (DSIK), ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը և Լայբնիցի անվան անցումային տնտեսությունների գյուղատնտեսական զարգացման ինստիտուտը (IAMO)։
Հետագա աշխատանքների և նախագծի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։