AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՇՄՆ  «Հիդրոօդերևութաբանության եվ մոնիթորինգի կենտրոն»-ի ՊՈԱԿ-ի «Կլիմայի ծառայության  կիրառական կլիմատոլոգիայի բաժնի առաջին կարգի մասնագետ»-ի թափուր հաստիք

16/03/2022

Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 120000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

  Պարտականություններ՝

•    բաժնի, ծառայության պետին ներկայացնում է աշխատանքների արդյունքները և առկա խնդիրները;
•    ապահովում է բաժնի պետի կողմից առաջադրված բաժնի աշխատանքային ծրագրերի ժամանակին և որակով կատարումը;
•    անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր գործունեության շրջանակներում աշխատանքնային բարելավելու և զարգացնելու ուղղությամբ;
•    համագործակցում է ծառայության մյուս բաժինների հետ, ինչպես նաև պետի միջոցով այլ ծառայությունների և ստորաբաժանումների հետ;
•    օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր գործառույթների ապահովման համար, իր մեղքով Կազմակերպությանը գույքին պատճառված վնասի համար։

  Սահմանված պահանջներ՝

•    ունի ոլորտին առնչվող բարձրագույն մասնագիտական կրթություն;
•    հայերեն լեզվի անթերի տիրապետում, ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է;
•    համակարգչային տեխնիկայի հետ աշխատելու հմտություն, համացանցի ծառայությունից օգտվելու կարողություն;
•    աշխատանքային միջավայրում շրջապատի հետ վարվելակերպի կանոններին տիրապետելու ունակություն

  Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hmc@env.am, վերնագիր բաժնում նշելով` ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության եվ մոնիթորինգի կենտրոն»-ի ՊՈԱԿ-ի «Կլիմայի ծառայության  կիրառական կլիմատոլոգիայի բաժնի առաջին կարգի մասնագետ»-ի թափուր հաստիք։

  Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 3, ժամը 18:00: