AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այսօր առցանց ձևաչափով տեղի ունեցավ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տարածաշրջանային ասոցիացիայի /RA VI, Եվրոպա/ Կառավարման խմբի առաջին հանդիպումը՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատ

11/03/2022

Օրակարգում ընդգրկված էին տարածաշրջանային, ենթատարածաշրջանային առաջնահերթություններին, ինչպես նաև RA VI աշխատանքային խմբերի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում, որպես Անկախ պետությունների համագործակցության հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի /ԱՊՀ ՀՄԽ/ նախագահ՝ իր ելույթով հանդես եկավ նաև Լևոն Ազիզյանը՝ ներկայացնելով ԱՊՀ ՀՄԽ-ի ընթացիկ գործունեությունը, 2020-2025 թվականների գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ՀՕԿ-ԱՊՀ ՀՄԽ համագործակցության ամրապնդման մեխանիզմները։
Իր ելույթում պարոն Ազիզյանն անդրադարձավ նաև ԱՊՀ ՀՄԽ որոշումներին և դրանց իրականացմանն ուղղված քայլերին։
Մասնավորապես կարևորվեցին հետևյալ որոշումները․
Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի համար վտանգավոր երևույթների վաղ ազդարարման համակարգի (MHEWS) մշակում և գործարկում,
ԱՊՀ ՀՄԽ աշխատանքային խմբերի ներկայացուցիչներին ՀՕԿ տարածաշրջանային ասոցիացիա VI–ի դիտարկումների, ծառայությունների և հետազոտությունների աշխատանքային խմբերում ներգրավման նախադրյաների ստեղծում։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքները կներառվեն ՀՕԿ-ի 6-րդ ասոցիացիայի 2022-2025 թվականների գործունեության ծրագրում։