AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Էլ-Նինյո Հարավային տատանման (ENSO) հավանականության գնահատումը 2022թ. մարտ-մայիս ժամանակահատվածում

02/03/2022

Լա-Նինյան, որը զարգացել է 2021թվականի երկրորդ կեսին, դեռևս մնում է ակտիվ, Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածում, սակայն կան թուլացման նշաններ, ինչպես օվկիանոսային այնպես էլ մթնոլորտային չափորոշիչների տեսանկյունից։
ՀՕԿ-ի երկարաժամկետ կանխատեսման Գլոբալ կենտրոնների հեռանկարները/կանխատեսումները ցույց են տալիս Լա-Նինիոյի ներկայիս պայմանների պահպանման չափավոր հավանականություն (մոտ 65%) մինչև 2022 թվականի մարտ-մայիս, որից հետո 35% հավանականությամբ Էլ-Նինյո Հարավային տատանումը (ENSO) կհայտնվի իր չեզոք ֆազայում: 
Այս կանխատեսումները համապատասխանում են ՀՕԿ-ի վերջին տեղեկագրի տվյալներին:
Ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունները ուշադիր հետևելու են ENSO (ԷՆՀՏ)-ի վիճակի փոփոխություններին առաջիկա ամիսների ընթացքում և կտրամադրեն թարմացված կանխատեսումներ:
Կարևոր է նշել, որ Էլ-Նինյոն և Լա-Նինյան միակ որոշիչ գործոնները չեն, որոնք ձևավորում են գլոբալ և տարածաշրջանային կլիմայական պայմանները։ 
Ավելին, ENSO-ի ուժգնությունն ուղղակիորեն չի արտահայտվում կլիմայական տատանումների վրա: Տարածաշրջանային մակարդակում սեզոնային կանխատեսումներում պետք է գնահատել ինչպես ENSO-ի վիճակը, այնպես էլ տեղական կլիմայական այլ գործոնների ազդեցությունները: 
Այդ իսկ պատճառով, ՀՕԿ-ն այժմ թողարկում է կանոնավոր գլոբալ սեզոնային կլիմայական տեղեկագրեր, որոնք ներառում են կլիմայական մյուս հիմնական գործոնների ազդեցությունները, ինչպիսիք են Հյուսիսատլանտյան տատանումները, Արկտիկական տատանումները և Հնդկական օվկիանոսի դիպոլը: 
 
Կլիմայի գլոբալ սեզոնային տեղեկագիրը հիմնված է ՀՕԿ-ի Գլոբալ կենտրոնների երկարաժամկետ կանխատեսումների վրա և հասանելի է կառավարություններին, ՄԱԿ-ին, որոշում կայացնողներին և շահագրգիռ կողմերին։ 
Այս տեղեկատվությունը նպատակ ունի աջակցելու կլիմայական զգայուն սեկտորներին, որոշում կայացնողներին անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականցնելու և կյանքեր պաշտպանելու համար: