AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն մշակել է ռազմավարություն

29/11/2021

«Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն, որն իրականացնում է ծրագրեր ուղղված ջրային ռեսուրսների արդյունավետ և համապարփակ կառավարմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և համայնքների կայուն զարգացմանը մշակել է ռազմավարություն: Դրա նպատակն է երիտասարդներին ներգրավել ջրի վերաբերյալ որոշումների կայացմանը:
Այդ ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ին 5 ԲՈՒՀ-ի 20 ուսանողներ ճանաչողական այց են իրականացրել ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր լաբորատորիա` գործունեությանը ծանոթանալու նպատակով:
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ը կարևոր դեր ունի ջրային ռեսուրսների մոնիթորինգի և դրա հետ կապված գործընթացների ոլորտում ուսանողների և մասնագետների վերապատրաստման գործում:
Երիտասարդների ներգրավումը ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում ունի կրթական, գործնական և իրազեկության բարձրացման բաղադրիչ: