AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել է ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի (ԳԱՏՕ) կողմից մշակված «Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդաբանությունը»

26/11/2021

Մեթոդաբանության համաձայն ինքնամաքրման գործակիցը կախված է հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական և հիդրոմորֆոլոգիական բաղադրիչներից։ Գետերի ինքնամաքրման ընդունակության որոշման համար որպես պիլոտային գետավազան ընտրվել է Քասախի գետավազանը։ Հիդրոքիմիական ուսումնասիրության նպատակով Քասախ, Գեղարոտ, Հալվար գետերից վերցվել է ջրի 8 փորձանմուշ: Նմուշների հիդրոքիմիական ուսումնասիրություններն իրականացվել են ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայում:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ապարանի ջրամբարի վերևից մինչև Ապարանի ջրամբար և ջրամբարի ելքի մոտից մինչև Աշտարակ քաղաքը տեղամասերում ինքնամաքրման գործակիցը 1-ին դասի է («գերազանց»)։ Հետևաբար ինքնամաքրման բնական պրոցեսների մեջ մեծ դեր է հատկացվում Ապարանի ջրամբարին, որտեղ հատկապես ամռան ամիսներին գետի ջուրն էականորեն մաքրվում է առավելապես նստեցման և կենսաքիմիական պրոցեսների հաշվին և վերականգնվում է գետի ինքնամաքրման կարողությունը։
Տարբեր հիդրոքիմիական ցուցանիշների համախմբով ինքնամաքրման ընդունակության արժեքները ցույց են տալիս, որ Քասախ գետի ջրում բարձր են օրգանական բնույթի աղտոտիչները և ինքնամաքրման բնական պրոցեսներն ուղղված են այս նյութերի քայքաման վրա։ Ուստի դա խոսում է Քասախ գետի վրա կոմունալ-կենցաղային կեղտաջրերով աղտոտվածության բարձր ճնշման առկայության մասին։
Մեթոդաբանությանը և կատարված աշխատանքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ
http://env.am/storage/files/usaid.pdf

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում

22/09/2023

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ լաբորատոր դասընթաց

18/09/2023

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

18/09/2023

Սեպտեմբերի 4-6-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP «Ռազմավարությունների և վերանայում» աշխատանքային խմբի 61-րդ նիստը

13/09/2023

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ

13/09/2023