AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2021 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակամիջոցի ջերմաստիճանը

25/11/2021

2021 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակամիջոցի ջերմաստիճանը

2021թ.-ի հունվար–հոկտեմբեր ամիսներին երկրի մակերևույթի ջերմաստիճանը միջինից բարձր է եղել 0,84°C-ով, այն վեցերորդ ամենաբարձրն էր 142 տարվա շարքում։ Հետագայում տարին անշուշտ կդասվի ռեկորդային տասը ամենատաք տարիների շարքում։
 Տարվա առաջին տասը ամիսները երկրագնդի մեծ մասում բնութագրվում էին միջինից շատ ավելի տաք պայմաններով: Հունվար-հոկտեմբեր ամիսներին ռեկորդային տաք ջերմաստիճաններ են գրանցվել Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային և Արևելյան Ասիայի մասերում, ինչպես նաև Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների որոշ մասերում: Հունվար-հոկտեմբեր ամիսներին միջինից ցածր ջերմաստիճաններ են եղել Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան արևադարձային տարածքներում: Այնուամենայնիվ, ոչ մի ցամաքային կամ օվկիանոսային տարածքում չի եղել ռեկորդային ցուրտ:
2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսները տաք են եղել նաև Հայաստանի համար, այն երրորդ ամենատաքն էր սկսած 1935թ-ից։

2021 թվականի հոկտեմբերին տեղումների անոմալիաները զգալիորեն տարբերվել են ամբողջ աշխարհում

Միջինից զգալիորեն ցածր տեղումներ են գրանցվել ԱՄՆ-ի հարավային մասերում, Հարավային Ամերիկայի հարավում, հարավ-արևմուտքից մինչև արևելյան Եվրոպա, հյուսիսային Աֆրիկայում, արևմտյան և հարավային Ռուսաստանում և Արևելյան Ավստրալիայի որոշ մասերում:
Միջինից զգալիորեն բարձր տեղումներ են գրանցվել ԱՄՆ-ի, Արևելյան Բրազիլիայի, հյուսիսային և հարավ-արևելյան Եվրոպայի, Հնդկաստանի, Արևելյան Ասիայի և հարավային Ավստրալիայի մասերում:
Ավստրիայի մեծ մասում ամսվա ընթացքում միջինից ավելի չոր պայմաններ են եղել: Ամբողջ երկրում հոկտեմբերին տեղումները եղել 47%-ով միջինից ցածր, ինչը 2005թ.-ից ի վեր ամենաչոր հոկտեմբերն է: Մինչդեռ Նորվեգիան 2021 թվականի հոկտեմբերին ունեցել է միջինից 50%-ով ավելի տեղումներ, ինչը հանգեցրել է երկրի երրորդ ամենախոնավ հոկտեմբերը արձանագրելուն՝ 1900թ.-ից ի վեր: Միայն 1983թ.-ի և 1987թ.-ի հոկտեմբերն էր ավելի խոնավ եղել:
Հայաստանում հոկտեմբերին եկած մթնոլորտային տեղումները կազմել են այդ ամսվա նորմայի (50մմ) 85%-ը:

Առավել մանրամասն տես՝
https://www.ncdc.noaa.gov/sotc/global/202110?fbclid=IwAR3bisClJd-vivXF-KwErJVNegj0L_rMi3ZVguKMdynp7aNeLpJX1u1Yq1Y