AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է ՀՕԿ-ի տարածաշրջանային ասոցիացիայի 18-րդ նիստի երկրորդ հատվածի (RA VI-18 phase 2) աշխատանքները

19/11/2021

Այսօր առցանց ձևաչափով մեկնարկել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տարածաշրջանային ասոցիացիայի 18-րդ նիստի երկրորդ հատվածի (RA VI-18 phase 2) աշխատանքները, որին մասնակցում է նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՕԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ` Լևոն Ազիզյանի գլխավորությամբ։
Նիստին մասնակցում են 140-ից ավելի պատվիրակներ՝ ՀՕԿ տարածաշրջանային ասոցիացիա VI–ի 33 անդամ երկրներից, ինչպես նաև ՀՕԿ այլ տարածաշրջանային ասոցիացիաներ ներկայացնող 3 երկիր, ՀՕԿ սահմանադրական մարմինների նախագահները, հրավիրված փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (FAO, IAEA, UNICEF, WB)։
Նիստի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՀՕԿ տարածաշրջանային ասոցիացիա VI–ի նախագահը, ՀՕԿ տարածաշրջանային ասոցիացիա VI–ի աշխատանքային խմբերի ղեկավարները, Հիդրոլոգիայի գծով խորհրդականը, ինչպես նաև ՀՕԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը՝ ներկայացնելով ՀՕԿ տարածաշրջանային ասոցիացիա VI–ի ձռքբերումներն ու 2022թ․ պլանները։
Հատուկ անդրադարձ կատարվեց տարածաշրջանային բարեփոխումներին, միջտարածաշրջանային և ներտարածաշրջանային համագործակցությանն ու զարգացման գործընկերությանը։
Որպես ԱՊՀ ՀՄԽ 32-րդ նստաշրջանի նախագահ՝ նիստին ելույթով հանդես եկավ նաև Լ․Ազիզյանը՝ ներկայացնելով ԱՊՀ անդամ երկրների հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի (ԱՊՀ ՀՄԽ) ընթացիկ գործունեությունը և ՀՕԿ—ԱՊՀ ՀՄԽ համագործակցության ամրապնդման մեխանիզմները։

Իր ելույթում Լ․ Ազիզյանն անդրադարձ կատարեց հոկտեմբերի 4-ին Երևանում տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած ԱՊՀ ՀՄԽ 32-րդ նիստին՝ նշելով, որ նիստի ընթացքում քննարկվել է 19 հարց՝ ուղղված հիդրոօդերևութաբանության ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացմանը։
Քննարկված հարցերի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ։
Մասնավորապես ՀՕԿ հետ համագործակցության շրջանակներում շեշտը դրվեց ԱՊՀ ՀՄԽ 32-րդ նիստի ընթացքում ընդունված հետևյալ որոշումների վրա՝ Որոշում 1․5 և Որոշում 5․2։
☑ Որոշում 1․5 –ը վերաբերում է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի համար վտանգավոր երևույթների վաղ ազդարարման համակարգի մշակմանը և իրականացմանը (MHEWS)։ Այս նպատակով ԱՊՀ ՀՄԽ-ն որոշել է ստեղծել աշխատանքային խումբ՝ հետագա ծրագրային առաջարկի մշակման համար, դիմել ՀՕԿ քարտուղարությանը՝ աջակցելու ծրագրային առաջարկի մշակման գործընթացին, ինչպես նաև՝ դրա իրականացման ռեսուրսների հավաքագրմանը։
☑ Որոշում 5․2-ով նախատեսվում է ՀՕԿ միջտարածաշրջանային համագործակցության և ՀՕԿ-ԱՊՀ ՀՄԽ միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման նպատակով դիմել ՀՕԿ տարածաշրջանային ասոցիացիա VI–ի նախագահին՝ դիտարկելու ԱՊՀ ՀՄԽ աշխատանքային խմբերի նախագահներին ՀՕԿ տարածաշրջանային ասոցիացիա VI–ի դիտարկումների, ծառայությունների և հետազոտությունների պաշտոնական աշխատանքային խմբերում ներգրավելու հարցը։
Հարկ է նշել, որ այս գործընթացն արդեն իսկ իրականացվել է․ ԱՊՀ ՀՄԽ աշխատանքային խմբերի նախագահները, բացառությամբ ԱՊՀ ՀՄԽ ԱԽ 9-ի նախագահ Վ․Մ․Կատցովի (արդեն իսկ ընդգրկված է ՀՕԿ մի շարք աշխատանքային խմբերում), հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ընդգրկվելու ՀՕԿ տարածաշրջանային ասոցիացիա VI–ի համապատասխան աշխատանքային խմբերում։