AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է

11/11/2021

11.11.2021թ. Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է

Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին Ղազախստանում նոյեմբերի 11-ը հայտարարել է էներգախնայողության միջազգային օր: Էներգախնայողությունն ուղիղ կապ ունի էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման հետ: Ամեն տարի այս օրը տեղի են ունենում էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ: Աշխարհի խոշոր քաղաքներում բնակչությանն առաջարկվում է մեկ ժամով անջատել էլեկտրասարքավորումները և լուսավորությունը: Դա խորհրդանշական ակցիա է, որը մարդկանց հնարավորություն է տալիս պատկերացնել այն իրավիճակը, որում կարող է հայտնվել մարդկությունը, եթե ժամանակին չլուծվի էներգետիկ խնդիրը: Տոնի հիմնական նպատակն է՝ երկրների կառավարությունների և հասարակության ուշադրությունը գրավել էներգետիկ պաշարների և էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման խնդիրներին: Էներգիայի տնտեսումը թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը: Էներգախնայողությունը` ապրելակերպ է, ինչն էապես կարող է նպաստել և′ մեր շրջակա միջավայրի, և′ ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը: