AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը.Սեպտեմբերի 16-22-ը (2021թ.)

24/09/2021

☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 16-ին, 17-ին, 20-ին և 22-ին:  Շենգավիթում՝ սեպտեմբերի 18-ին և 22-ին, Արաբկիրում՝ 16-ին:
☑️ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 16-ին և 21-ին, Արաբկիրում` 19-ին, Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում:
☑️ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: