17/09/2021
Սեպտեմբերի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK) և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների միջև, որին առցանց տարբերակով մասնակցում էր նաև Լեյբնիցի գյուղատնտեսության զարգացման ինստիտուտի (IAMO) ներկայացուցիչը։
DSIK-ը ստանալով նոր մանդատ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ առաջիկա 8 տարիներին կենտրոնանալու է գյուղատնտեսական ձեռնարկատիրության խթանման և օժանդակության վրա` ուղղված կլիմայի հետ կապված ռիսկերի կառավարմանը և կլիմայի փոփոխության հարմարեցմանը:
DSIK-ը, համագործակցելով IAMO հետազոտական ընկերության հետ, նպատակ ունի մշակել Հայաստանում գյուղատնտեսական ՄՓՁ-ների համար բազմավտանգ ռիսկերի կառավարման հայեցակարգ: Համագործակցության ընդհանուր նպատակն է վերլուծել և գնահատել կլիմայական ռիսկերի օրինաչափությունները ՀՀ-ում գյուղական ՄՓՁ-ների և ընտրված մշակաբույսերի համար, ինչպես նաև մշակել հայեցակարգային մոտեցում կլիմայի հետ կապված ռիսկերի կառավարման համար` ապահովելով բիզնես ռազմավարությունը՝ հաշվի առնելով միջին և երկարաժամկետ կլիմայի փոփոխությունների ու նման իրադարձությունների տևական ազդեցությունները: DSIK և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի միջև իրականացված հանդիպման ընթացքում քննարկվեցին կլիմայական և ագրոկլիմայական քարտեզների մշակման հարցերը, ինչպես նաև տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի զարգացման փուլերի կապը եղանակակլիմայական պայմանների հետ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի՝ DSIK հետ հետևյալ հարցերի վերաբերյալ՝
Նախատեսվում է մոտակա ժամանակում ստորագրել համապատասխան համագործակցության հուշագիր «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի և DSIK միչև վերը նշվածը իրականացնելու նպատակով:
![]() |
![]() |
![]() |