AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ում

17/09/2021

Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ հանդիպում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և GEOVIBE-ի ներկայացուցիչներ Պակրատ Պալապանեանի և Էրիկ Գյուլազյանի միջև։
Հանդիպման ընթացքում GEOVIBE-ի ներկայացուցիչները ծանոթացան ՊՈԱԿ-ի գործունեությանը և գործառույթներին, ինչպես նաև դրոններով, GIS համակարգերի և արբանյակային տվյալների կիրառմամբ իրականացվող աշխատանքներին։
GEOVIBE-ի ներկայացուցիչները նաև այցելեցին ՊՈԱԿ-ի օդերևութաբանական կանխատեսումների բաժին։
Հանդիպման ավարտին ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն հետագա համագործակցության շուրջ: GEOVIBE-ի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին աջակցել ՊՈԱԿ-ին հետևյալ հարցերի շուրջ՝

  • «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կողմից դիտարկված և հավաքված տվյալների օգտագործումը և հավաքումը օպտիմալացնելու,
  • «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ծառայությունների մատուցման որակի բարձրացման նպատակով հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի տարբեր ոլորտներում աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) և հեռահար զոնդավորման (RS) տվյալների լայն կիրառելու,
  • «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի անձնակազմի համար տարբեր գործիքների և հավելվածների միջոցով տվյալները վերլուծելու վերապատրաստումներ կազմակերպելու հարցերում։