02/06/2018
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հետ համագործակցությամբ Երևանի Օրհուս կենտրոնում կայացավ «Տեղեկացվածությունն՝ առողջության գրավական» խորագրով հանդիպում- քննարկում։ Քննարկվեցին էլեկտրոնային արդյունաբերության, մասնավորապես՝ կիսահաղորդիչների արտադրությունում օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի, մարդու առողջության վրա դրանց ազդեցության և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հարցեր։ Մասնակիցները դիտեցին IPEN-ի և հարավկորեական “SHARPS” ՀԿ –ի համատեղ նկարահանած «Մաքուր սենյակի աշխատակիցների պատմություններ» ֆիլմը, որը շատ հուզիչ էր և պատմում էր այն մասին թե ինչպես հարավկորեական ՍԱՄՍՈՒՆԳ ընկերության աշխատակիցները աշխատանքի գործընթացում ենթարկվելով կիրառվող քիմիական նյութերի ազդեցությանը հիվանդանում են տարբեր սարսափելի հիվանդություններով և հերթով մահանում են։
Քննարկմանը մասնակցեցին ՀԿ-ների ներկայացուցիչներ, հետաքրքրված քաղաքացիներ, ոլորտի մասնագետներ, ուսանողներ, Օրհուս կենտրոնի կամավորներ։