ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը (2025թ.)
03/12/2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
- Արաբկիրում՝ նոյեմբերի 26-30-ը և դեկտեմբերի 1-ին,
- Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին, 28-ին և դեկտեմբերի 1-ին,
- Նոր Նորքում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ դեկտեմբերի 1-2-ը,
- Արաբկիրում՝ նոյեմբերի 27-28-ը,
- Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 2-ին,
- Նոր Նորքում՝ դեկտեմբերի 1-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
