27/11/2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի 1186-ն որոշման օդի աղտոտվածության դիտված ցուցանիշները անբարենպաստ են, այլ ոչ թե վտանգավոր մակարդակի։
Առաջիկա 5 օրերին անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, դանդաղեցնելով օդափոխանակությունը։ Ուստի մեկ անգամ ևս հորդորում ենք քաղաքացիներին չայրել չոր տերևներն ու ընձյուղները, չնպաստել օդի աղտոտվածության մեծացմանը և հետևել միայն օդի աղտոտվածության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը։