23/05/2025
Նանկինի տեղեկատվական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի (Չինաստան) գիտնականների նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ուրբանիզացված տարածքներում՝ խոշոր քաղաքներում, ավելի հաճախակի են դիտվում ջերմային ալիքներ։ Այնուամենայնիվ, խոշոր քաղաքների ազդեցությունը ջերմային ալիքների ավելի վաղ առաջացման վրա դեռ մնում է անհասկանալի։
Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը համեմատում է ջերմային ալիքների դեպքերը ամռան սեզոնին աշխարհի 722 քաղաքային և գյուղական բնակավայրերում՝ հիմնվելով 1971-2017 թվականների օդերևութաբանական կայանների դիտարկումների վրա։ Ջերմաստիճանային պայմանների տարբերությունները քաղաքների և հարակից գյուղերի միջև վերագրվում է քաղաքաշինական և կլիմայական գործոններին, որոնք վերլուծվել են մեքենայական ուսուցման մեթոդներով։
Հայտնաբերվել է ջերմային ալիքների ավելի վաղ սկիզբ քաղաքային տարածքներում համեմատած գյուղական տարածքների հետ։ Սա կարող է պայմանավորված լինել քաղաքներում շենքերի և շինությունների մեծ ծավալով, որոնց ազդեցությամբ դիտվում են տաք գիշերներ։ Բարձրահարկ շենքերը զգալիորեն արագացնում են ջերմության տարածումը ամպամած, տաք և խոնավ եղանակային պայմաններում, մինչդեռ շենքերը և շինությունները հանգեցնում են ջերմային ալիքների ավելի վաղ տարածմանը գրեթե բոլոր եղանակա–կլիմայական պայմաններում։
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ մեծ քաղաքները պետք է ապահովված լինեն վաղ նախազգուշացման համակարգերով անոմալ տաք ջերմային ալիքների տարածման մասին։