19/05/2025
Շաբաթվա ընթացքում հովտային և նախլեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը և զարգացումը, լեռնային շրջաններում ավարտվել է հնդավորների ծաղկումը։ Արարատյան դաշտում առաջացել է բանջարանոցային մշակաբույսերի, նախալեռնային շրջաններում՝ կարտոֆիլի ծաղկաբույլերը։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունավել է գտնվել ցողունակալման փուլում, տեղ-տեղ առաջացել են ծեղացողունի ներքին հանգույցները, հովտային շրջաններում այն հասկակալել է։