ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 7-13-ը (2025թ.)
15/05/2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 11-ին, 12-ին և 13-ին,
- Նոր Նորքում՝ մայիսի 8-ին,
- Շենգավիթում՝ չի գերազանցել,
- Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Նոր Նորքում՝ մայիսի 9-ին և 12-ին,
- Արաբկիրում՝ մայիսի 11-ին և 12-ին,
- Շենգավիթում՝ մայիսի 13-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


