AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 14․04-20․04․2025թ.

21/04/2025

Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը հասկակալել է, նախալեռնային շրջաններում շարունակվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, իսկ լեռնային շրջաններում՝ ցողունակալումը , գարնանացան գարու հատիկը կտցել է։

Հովտային շրջաններում շարունակվել է խաղողի ծաղկաբույլերի, նախալեռնային շրջաններում՝ տերևների առաջացումը, տեղ-տեղ խաղողի բողբոջներն ուռչել են, շարունակվել է կորիզավորների ծաղկումը, կարտոֆիլի տնկումն ավարտվել է։

Արարատյան դաշտում սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։