AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի այցը «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ

25/02/2021

Փետրվարի 19-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանն աշխատանքներին ծանոթանալու համար այցելել են ՇՄՆ «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ:
Շրջայցը մեկնարկել է օդերևութաբանական դիտարկումների հրապարակ այցելությամբ և ավտոմատ օդերևութաբանական կայանների աշխատանքների ծանոթացմամբ:
Աշխատանքային այցի շրջանակում կայացել է հանդիպում «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Թաթուլ Հայրապետյանի  հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու կազմակերպությունների աշխատանքներին և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ իրականացվող աշխատանքների, ռադիոլոկացիոն դիտարկումների,  օդերևութաբանական տվյալների փոխանակման, մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև համագործակցության  հետագա ընդլայնման հնարավորությունները:
Երկուստեք կարևորել են փոխշահավետ համագործակցությունը և պատրաստակամություն են  հայտնել շարունակել գործուն քայլեր ձեռնարկել ու մեծածավալ աշխատանքներ իրականացնել համագործակցության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: