24/07/2024
Կլիմայի փոփոխությունը հանդիսանում է անտառային հրդեհների ռիսկի և տարածման մեծացման հիմնական գործոնը: Անտառային հրդեհների վտանգը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ ջերմաստիճանից, հողի խոնավությունից և ծառերի, թփերի և այլ պոտենցիալ վառելիքի առկայությունից:
Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս կլիմայի փոփոխության և հրդեհային եղանակի (բարձր ջերմաստիճանի, ցածր խոնավության, ցածր տեղումների և հաճախ ուժեղ քամիների համակցության պատճառով հրդեհների բարձր ռիսկ ունեցող ժամանակաշրջաններ) հաճախականության միջև կապը, որոշներն էլ նշում են մի քանի տարածաշրջաններում դիտված անոմլիաները:
Գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը, ավելի հաճախակի շոգերը և դրա հետ կապված երաշտը որոշ տարածաշրջաններում մեծացնում են անտառային հրդեհների հավանականությունը՝ խթանելով տաք և չոր պայմանները, ինչպես նաև հրդեհային եղանակը: Սա կարող է հրդեհների առաջացման ռիսկի համար օգտագործվել որպես կլիմայի փոփոխության ազդեցության ընդհանուր չափանիշ:
Անտառային հրդեհների հաճախականությանն ու ուժգնությանը զուգահեռ մեծանում և ավելանում է նաև տուժած բնակչության թիվը: