AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ն ՀՕԿ-ում ունի նոր մշտական ներկայացուցիչ

04/02/2021

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ «Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը 2021թ․ փետրվարի 4-ին նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույց է, որը զբաղվում է Եղանակի, կլիմայի, ջրի և շրջակա  միջավայրի հարակից ոլորտների խնդիրներով։
Կազմակերպությանն անդամակցում են 187 պետություններ, իսկ ՀՀ-ն անդամակցում է ՀՕԿ-ին 1992թ․ հոկտեմբերի 16-ից։ 2020թ․ Հայաստանը դարձել է ՀՕԿ երկու տեխնիկական հանձնաժողովների անդամ՝

Դիտարկումների, ենթակառուցվածքների և տեղեկատվական համակարգերի հանձնաժողով,

Եղանակի, կլիմայի, ջրի և հարակից շրջակա միջավայրի ոլորտներում ծառայությունների և կիրառությունների հանձնաժողով: