AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․13.05 – 19.05.2024թ.

20/05/2024

Շաբաթվա ընթացքում շարունակվել են մշակաբույսերի աճն ու զարգացումը:    
Առանձին հովտային շրջաններում սկսվել է աշնանացան  ցորենի կաթնային հասունացումը, նախալեռնային շրջաններում՝   հասկակալումը, իսկ լեռնային  շրջաններում շարունակվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է եգիպտացորենի ծիլերի առաջացումը։
Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճն ու զարգացումը, իսկ  լեռնային շրջաններում հնդավորների ծաղկումն ավարտվել է։
Առանձին հովտային շրջաններում սկսվել է խաղողի ծաղկումը, նախալեռնային շրջաններում՝ շարունակվել է ծաղկաբույլերի առաջացումը։ 
Հովտային շրջաններում շարունակվել է բանաջարանոցային մշակաբույսերի սածիլումը, տեղ-տեղ առաջացել են լոլիկի և սմբուկի կողային ընձյուղները, ձմերուկի առաջին տերևները։
Նախալեռնային շրջաններում դիտվել է կարտոֆիլի կողային ընձյուղների, լեռնային շրջաններում՝ ծիլերի առաջացում։