AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Վերանորոգվել, արդիականացվել են 6 հիդրոլոգիական դիտակետ

29/01/2021

ԵՄ <<Ջրային նախաձեռնություն պլյուս>> ծրագրի ֆինանսավորմամբ վերանորոգվել, արդիականացվել են 6 հիդրոլոգիական դիտակետ Քասախի և Հրազդանի գետավազաններում

  • Հրազդան-Հրազդան,
  •  Հրազդան-Արգել,
  • Հրազդան-Երևան,
  • Մարմարիկ-Աղավնաձոր,
  • Քասախ-Հարթավան,
  • Ապարանի ջրմբ.-Հարթավան

Բոլոր 6 հիդրոլոգիական դիտակետերում տեղադրվել են «Microstep» ընկերության ջրի մակարդակի ավտոմատ գրանցման և առցանց փոխանցման ռադարային մակարդակաչափեր:
Հրազդան-Երևան, Քասախ-Հարթավան հիդրոլոգիական դիտակետերում տեղադրվել են նոր հիդրոմետրիական կամրջակներ՝ ջրի ելքի չափումներ իրականացնելու նպատակով:
Հրազդան-Հրազդան, Հրազդան-Արգել, Մարմարիկ-Աղավնաձոր դիտակետերում կառուցվել են նոր երկճոպան օրորոցային անցումներ՝ ջրի ելքի չափումներ իրականացնելու նպատակով:
Բոլոր 6 դիտակետերում տեղադրվել են ռադարային մակարդակաչափի տեղադրման համար նախատեսված մետաղյա կառուցվածքներ:

Դիտակետերից ստացվող տվյալները կառավարվում են 2020թ. ներդրված «MicroStep-MIS» ընկերության IMSCLDB ինտեգրված կլիմայական տվյալների համակարգի միջոցով: