AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ը կմիանա Փարիզի համաձայնագրին

27/01/2021

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը միացել է միջազգային հանրությանը՝ ողջունելու ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին միանալու է կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրին:
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տարածել է հետևյալ հայտարարությունը,- «Ես ջերմորեն ողջունում եմ Նախագահ Բայդենի՝ Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրին կրկին միանալու քայլերը և միանում եմ կառավարությունների, քաղաքների, երկրների, և այն մարդկանց աճող կոալիցիային, որոնք հավակնոտ գործողություններ են ձեռնարկում կլիմայի ճգնաժամին դիմակայելու համար»:
ՄԱԿ Կլիմայի փոփոխության հարցերով գործադիր քարտուղար Պատրիսիա Էսպինոսան շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենին Փարիզի համաձայնագրին կրկին միանալու համար և հույս հայտնել՝ մոտ ապագայում տեսնելու նոր հավակնոտ թիրախներ՝ կլիմայի գործողություններում ԱՄՆ ազգային ներդրումների շրջանակներում։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար պրոֆեսոր Թաալասն ասել է,- «Մենք ողջունում ենք ԱՄՆ վարչակազմի կողմից նոր հանձնառությունը: Կլիմայի փոփոխության ցուցանիշներն ու ազդեցությունները ցույց են տալիս, որ մենք կորցնելու ժամանակ չունենք: Գրանցված ամենաթեժ 6 տարիները եղել են 2015թ.-ին ստորագրված Փարիզի համաձայնագրից ի վեր: Անցած տասնամյակը ամենատաքն էր, և, կարծես, այս երկարաժամկետ միտումը կշարունակվի մթնոլորտում ջերմոցային գազերի ռեկորդային մակարդակի պատճառով»:
Պրոֆեսոր Թաալասը ընդգծել է, որ միջին գլոբալ ջերմաստիճանն այժմ 1,2°C-ով բարձր է տարիների շարքի միջինից և արդեն մոտենում է ջերմաստիճանի բարձրացման անթույլատրելի սահմանին, որը Փարիզի համաձայնագիրը փորձում է կանխել: Առնվազն հինգից մեկն է հավանական, որ 2024 թվականին միջին գլոբալ ջերմաստիճանը ժամանակավորապես գերազանցի 1,5 °C ջերմաստիճանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղումով՝
 https://public.wmo.int/en/media/news/usa-will-rejoin-paris-agreement