10/04/2024
ԱՄՆ ՄԶԳ Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարում (ՀԿՏՋՌԿ) ծրագրի շրջանակներում ապրիլի 5-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության (National Environment Agency) ներկայացուցիչների միջև, որին մասնակցում էին նաև ԱՄՆ ՄԶԳ ՀԿՏՋՌԿ ծրագրի ներկայացուցիչները՝ Հայաստանի և Վրաստանի գրասենյակներից։
Հանդիպման նպատակն էր քննարկել երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցության խորացման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում նախանշվեցին համագործակցության ընդլայնման հետևյալ առաջնահերթությունները՝
Հանդիպման ավարտին կողմերը փաստեցին, որ ԱՄՆ ՄԶԳ ՀԿՏՋՌԿ ծրագիրը կարող է արդյունավետ հարթակ լինել համագործակցության հետագա խորացման համար։