25/03/2024
Շաբաթվա ընթացքում շարունակվել է պտղատուների ծաղկումը։ Հովտային շրջաններում, ինչպես և կանխատեսվել էր, դիտվեց ծիրանենու մասսայական ծաղկում։
Մարտի 24-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում նվազագույն ջերմաստիճանը գրանցվեց՝ օդում մինչև -10C, իսկ հողի մակերևույթին՝ մինչև -30C։
Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակել է գտնվել ձմեռային հանգստի շրջանում, թփակալման հանգույցում վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել։