AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա

25/10/2023

Հոկտեմբերի 25-ին, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանի Ալ. Բլոկի անվան դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները՝ ՍԴԱԿ (սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ) Վ. Սեդրակյանի հետ միասին, այցելություն կատարեցին ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա։  
ՊՈԱԿ-ի մասնագետերը ծանոթացրեցին աշակերտներին շրջակա միջավայրի պահպանության կարևոր դրույթներին, մոնիթորիգի ընդհանուր դիտացանցին, մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, հողերի աղտոտվածության լաբորատոր փորձարկումներին, հանգամանալից ներկայացրեցին մոնիթորինգի գործընթացը, նշանակությունը և արդյունքները։  
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է աջակցել աշակերտների և ուսանողների՝ ոլորտի մասին պատկերացումների ընդլայնմանն, հետաքրքրություն առաջացնել շրջակա միջավայրի բաղադրիչների նշանակության և պահպանության հարցերում: