25/07/2023
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, ինչպես նաև դաշտային աշխատանքները։
Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել կաթնային, տեղ-տեղ՝ մոմային հասունացման, նախալեռնային շրջաններում՝ մոմային հասունացման, առանձին վայրերում այն հասունացել է, սկսվել է բերքահավաք։
Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի հասունացման և բերքահավաքի գործընթացը, կարտոֆիլի մոտ դիտվել է ծաղիկների թառամում, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը և ծխախոտի վերին տերևների առաջացումը։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտուղների, խոտաբույսերի մոտ սերմերի հասունացումը, լեռնային շրջաններում տեղ-տեղ սկսվել է հնդավորների հասունացումը, դիտվել է բանջարանոցային մշակաբույսերի և կարտոֆիլի ծաղկման ավարտը։