AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Ջերմոցային գազերի գույքագրման տվյալների արխիվացման համակարգի ներկայացում» թեմայով սեմինար-քննարկում

26/05/2023

Մայիսի 26-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում, «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակներում (այսուհետ Ծրագիր), տեղի է ունեցել «Ջերմոցային գազերի գույքագրման տվյալների արխիվացման համակարգի ներկայացում» թեմայով սեմինար-քննարկում: 
Սեմինար-քննարկման ընթացքում, որը վարում Ծրագրի Ջերմոցային գազերի գույքագրման տվյալների կառավարման ազգային փորձագետ Էդվարդ Մարտիրոսյանը, մանրամասն ներկայացվեց ՋԳ կադաստրում օգտագործվող տեղեկատվության արխիվացման գործընթացը:

Նա նշեց, որ ջերմոցային գազերի գույքագրման տվյալների արխիվացման համակարգը գույքագրման գործընթացի կարևորագույն բաղադրիչն  է, որը ծառայում է գույքագրման համակարգի պահպանմանը և ազգային կադաստրների թափանցիկ լինելու նպատակին` միաժամանակ դյուրացնելով հետագա գույքագրումների իրականացումը։
Կադաստրի ստեղծման համար օգտագործվող բոլոր տեղեկությունները արխիվացվում են մի վայրում՝ էլեկտրոնային պահեստում, որպեսզի ապագա գույքագրման ժամանակ անձնակազմը կարողանա հասանելիություն ունենալ բոլոր համապատասխան փաստաթղթերին:
Արխիվային տեղեկատվությունը ներառում է գործունեության բոլոր տվյալները՝ ըստ տվյալ տրամադրող աղբյուրների և սեկտորների, փոխակերպման և արտանետման գործակիցների հաշվարկները, ինչպես նաև փաստաթղթեր այն մասին, թե ինչպես են այդ գործակիցները ու տվյալները ձեռք բերվել, հաշվարկվել և համախմբվել գույքագրումը պատրաստելու համար: 
Սեմինարին ներկա էին ՇՄ նախարարության ներկայացուցիչներ, Ծրագրի ՄԱԶԾ ներկայացուցիչ Դ.Շինդյանը, 2028-2019 ՋԳ կադաստրի կազմման աշխատանքային խմբերում ներառված փորձագետներ:

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում

22/09/2023

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ լաբորատոր դասընթաց

18/09/2023

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

18/09/2023

Սեպտեմբերի 4-6-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP «Ռազմավարությունների և վերանայում» աշխատանքային խմբի 61-րդ նիստը

13/09/2023

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ

13/09/2023