AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ․ 15.05-21.05

23/05/2023

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Արարատյան դաշտում աշնանացան ցորենը ծաղկել է, իսկ մնացած հովտային շրջաններում այն գտնվել է հասկակալման փուլում։
Նախալեռնային շրջաններում շարունակվել են պտղատուների պտղի ձևավորումը և բանջարանոցային մշակաբույսերի սածիլման աշխատանքները, կարտոֆիլը ծլել է։
Լեռնային շրջաններում հնդավորների ծաղկումը շարունակվել է, աշնանացան ցորենը դեռ գտնվել է ցողունակալման և հանգուցային արմատների առաջացման փուլերում։