AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն»

22/05/2023

Մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» - #EU4Sevan ծրագրի շրջանակում Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված «Պատասխանատու եմ Սևանի համար IV» միջոցառումը։ Միջոցառման նպատակն էր EU4Sevan ծրագրի դոնորներին, պետական մարմիններին, համապատասխան շահագրգիռ կողմերին և գործընկեր կազմակերպություններին ներկայացնել ծրագրի ձեռքբերումներն ու արդյունքները։

Միջոցառմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպ, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և համայնքի բնակիչներ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալներ Էդգար Միսակյանը և Գայանե Շահնազարյանը, Հիդրոլոգիայի ծառայության հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Լուսինե Շաքարյանը և Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության առաջատար մասնագետ Գոռ Խաչատրյանը։
EU4Sevan ծրագրի ձեռքբերումներն ու արդյունքները ներկայացնող ցուցահանդեսին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի մասնագետները ցուցադրեցին Գավառագետ գետից և Սևանա լճից վերցված ջրի նմուշների դաշտային անալիզների գործընթացը և ներկայացրեցին մարդածին ճնշումների հետևանքով ջրի որակի ցուցանիշների՝ pH, էլեկտրահաղորդականություն, ջերմաստիճան և ջրում լուծված թթվածին, փոփոխությունները։ Սևանա լճի էկոհամակարգի վիճակի և դինամիկայի գնահատման, ազդեցության տեսակների և աղբյուրների բացահայտման, ինչպես նաև իրավիճակի բարելավման համար նպատակային միջոցառումներ մշակելու և իրականացնելու համար կենսական նշանակություն ունեն ջրի որակի և քանակի պարամետրերի վերաբերյալ ժամանակին և հուսալի մոնիթորինգի տվյալները: Երկարաժամկետ կայուն մոնիթորինգը ջրային անվտանգության հիմնարար բաղադրիչն է: