AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Գլոբալ ջերմաստիճանն առաջիկա հինգ տարիներին նոր ռեկորդներ կսահմանի

18/05/2023

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ), համագործակցելով ՀՕԿ-ի կողմից նշանակված համաշխարհային տեղեկատվության մշակման և այլ մասնակից կենտրոնների հետ, հրապարակել է ամենամյա գլոբալ կլիմայի տասնամյա թարմացումը: Թարմացումը պարունակում է ջերմաստիճանի ընդհանրացված կանխատեսումներ 2023-2027 թթ. ժամանակահատվածի համար՝ 

  • Կա 66% հավանականություն, որ երկրի մակերևույթի տարեկան ջերմաստիճանը 1.5°C-ով կգերազանցի նախաարդյունաբերական մակարդակը մոտակա 5 տարիների ընթացքում,
  • Կա 98% հավանականություն, որ առաջիկա 5 տարիներից առնվազն մեկը կլինի ամբողջ պատմության մեջ գրանցված ամենատաք տարին,
  • Էլ Նինյոն և կլիմայի փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, միասին կհանգեցնեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը
  • Կանխատեսվում է, որ Արկտիկայում ջերմաստիճանի բարձրացումը միջինում երեք անգամ ավելին կլինի, քան աշխարհում։
;

Ըստ Փարիզյան համաձայնագրի, բացի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումից, մարդու գործնեության հետևանքով արտանետված ջերմոցային գազերը հանգեցնում են օվկիանոսի էլ ավելի տաքացմանը և թթվայնացմանը, ինչպես նաև ծովի սառույցի և սառցադաշտերի հալմանը, որը կբերի ծովի մակարդակի բարձրացմանը:
Փարիզյան համաձայնագիրը սահմանում է երկարաժամկետ նպատակներ, որոնցով աշխարհի բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն գլոբալ ջերմոցային գազերի արտանետումների էական կրճատման ուղղությամբ, որպեսզի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը չգերազանցի 2°C-ը:
Նոր զեկույցը հրապարակվել է Համաշխարհային օդերևութաբանական Կոնգրեսին ընդառաջ (մայիսի 22 - հունիսի 2), որի ընթացքում կքննարկի թե ինչպես ուժեղացնել օդերևութաբանական և կլիմայական ծառայությունները՝ կլիմայի փոփոխության հետևաքներին դիմակայելու նպատակով: