02/05/2023
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ աշխատանքի օրվա կապակցությամբ:
Աշխատանքը բարեկեցության հիմնական հիմքն է և ցանկացած հասարակության բարգավաճման գրավականը։ Մայիսի 1-ն աշխատողների հանդեպ խորը հարգանքի խորհրդանիշ է։
Այսօր մեր Կազմակերպության առջև ծառացած խնդիրների մասշտաբը չափազանց մեծ է: Մենք ձգտում ենք հասնել լավագույն արդյունքների գործունեության բոլոր ոլորտներում, որոնք կնպաստեն տնտեսության առանցքային ոլորտների զարգացմանը և բնակչության անվտանգությանը։
Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում մեր ընդհանուր գործում Ձեր անգնահատելի ավանդի և պրոֆեսիոնալիզմի համար:
Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, անսպառ էներգիա և ծրագրերի հաջող իրականացում: Թող յուրաքանչյուրիդ տանը տիրեն երջանկությունը, խաղաղությունը և բարեկեցությունը:
Հարգանքով՝ Լ. Ազիզյան
![]() |