AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 27-ին կայացավ «Եղանակի, կլիմայի, ջրի և շրջակա միջավայրին առնչվող ծառայությունների ազգային շրջանակի (NS-FWCS) ձևավորման» խորհրդատվական աշխատաժողովը

28/04/2023

Ապրիլի 27-ին կայացավ «Եղանակի, կլիմայի, ջրի և շրջակա միջավայրին առնչվող ծառայությունների ազգային շրջանակի (NS-FWCS) ձևավորման» խորհրդատվական աշխատաժողովը։
Աշխատաժողովի մեկնարկը տրվեց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ողջույնի խոսքով։ Իր խոսքում վերջինս կարևորեց «Կլիմայական ծառայությունների ազգային շրջանակ»-ի (NFCS) մշակումը կլիմայի գլոբալ փոփոխության և դրանից բխող հետևանքների հաղթահարման գործում։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Ծառայությունների դեպարտամենտի Տարածաշրջանային կլիմայական կանխատեսման ծառայությունների բաժնի ղեկավար Վիլֆրան Մուֆումա Օկիան` նշելով, որ ՀՕԿ-ը կշարունակի աջակցությունը ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ին։

Աշխատաժողովի ընթացքում «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ներկայացրեցին ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները, ինչպես նաև առկա մարտահրավերները և խնդիրները։ Աշխատաժողովին ներկա էին Շրջակա միջավարի նախարարության ոլորտային վարչությունների պետերը, այլ պաշտոնատար անձիք և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՊՈԱԿ-ի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց խոսքում անդրադարձան «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցային ներկա և ապագա ուղղություններին՝ կարևորելով տրամադրվող կանխատեսման, նախազգուշացման և ռիսկերի վերաբերյալ տվյալների և տեղեկատվության կիրառումն իրենց գործունեության ոլորտներում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային օդերևութաբանության կազմակերպության աջակցությամբ ներկայումս մշակում է Եղանակի, կլիմայի, ջրի և շրջակա միջավայրին առնչվող ծառայությունների ազգային շրջանակը (NS-FWCS), ինչպես նաև համապատասխան ազգային ռազմավարական ծրագիրը և գործողությունների ազգային ծրագիրը՝ հիմնվելով օգտատերերի հետ խորհրդատվական քննարկումների և հարցումների արդյունքների, նրանց կարիքների գնահատումների և առաջնահերթությունների վերլուծությունների, ինչպես նաև խորհրդատվական աշխատաժողովին տրված առաջարկություննրի վրա։
Եղանակի, կլիմայի, ջրի և շրջակա միջավայրին առնչվող ծառայությունների ազգային շրջանակի մշակման հիմնական նպատակն է բարելավվել հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրին առնչվող մատուցվող ծառայությունները, ինչպես նաև տրամադրել համապատասխան տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող պետական և մասնավոր կազմակերպություններին։